‹‹Ամիս չկա, որ Նիկոլը բռնության կոչեր չհնչեցնի, մենք լուրջ ներքին ճգնաժամ ենք ապրում››. Գուրգեն Եղիազարյան

‹‹Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում, մեկ բառով ասած՝ ‹‹բեսպրեդել›› է  տիրում  Հայաստանում››,- այս մասին  MegaNews.am-ի հետ զրույցում ասաց  ազգային անվտանգության նախկին նախարարի տեղակալ, այժմ քաղաքագետ, ‹‹Համայն հայություն›› հկ-ի նախագահ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով այսօր իր բնակարանում հրազենային վիրավորումից մահացած Գեորգի Կուտոյանի դեպքին:

‹‹Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից հետո եղավ Կուտոյանինը:
Եթե Կուտոյանի դեպքն սպանություն է շատ վատ է, եթե ինքնասպանություն է՝ էլի  ու վատ է:
 Այս ամեն ինչը խոսում է նրա մասին, որ  լուրջ ներքին  ճգնաժամ ենք ապրում:

 Չեմ կարող  ասել՝ դա եղել է սպանություն, թե՞ ինքնասպանություն, քանի որ   տվյալներ դեռ չունեմ դեպքի վայրից, բայց մի  բան պարզ է, որ  այս  ամեն ինչը  երկրի ներքին  իրավիճակից է գալիս:

Շատ հեշտ է այսօր ամեն ինչ կապել նախկինների հետ, նրանց մասին ես տասը տարի շարունակ խոսել եմ, հիմա միտք չունեմ նրանց անդրադառնալ,  ես կխոսեմ ներկաներից:

Ամիս չկա, որ Նիկոլը  բռնության կոչեր չհնչեցնի, այդ բռնության կոչերը  երկիրը գցում են մի իրավիճակի մեջ, որտեղ ամեն ինչ հնարավոր է:

 Մարդկանց նյարդերն  արդեն տեղի  են տալիս››:

 

Հարցին՝ այդ դեպքում  վերջինս կարծում է, որ այս դեպքը  ներկաների վարած քաղաքականության արդյո՞ւնք է,  Գուրգեն Եզիազարյանը պատասխանեց.

‹‹Սա ‹‹բեսպրեդել›› է,   երկիրր չէ:  Տեսեք՝ ինչ է կատարվում երկրում, ապրում  ենք  բռնության կոչից մինչև հաջորդ բռնության կոչը, այդ ընթացքում լինում են թե՛ ինքնասպանություններ, թե՛սպանություններ,  և թե  ճնշումներ››:

 

Անդրադառնալով նաև վերջերս մամուլում քննարկվող այն թեմային, որ Վանեցյանի պաշտոնանկությունը կապված է իր պետական հեղաշրջման  ծրագրի հետ քաղաքագետը մեկնաբանեց այսպես.

‹‹Սա Նիկոլի հնարած հերթական  հեքիաթն է, մարդուն վարկաբեկում են:

Ի դեպ՝ սկսել են ճնշումները Արթուր Վանեցյանի  նկատմամբ, որոշ սրիկաներ սպառնում են նրան:

Ներքին լրջագույն ճգնաժամ ենք ապրում,  Նիկոլի թվարկած  կեղծ թվերից   ու կեղծ հաջողություններից եթե դուրս գանք, վիճակներս շատ ծանր է››:

 

Մերի Գևորգյան

Այս թեմայով
am