‹‹Հարգելի "պողոսներ", բա ձեր սրտի վարչապետին ասեք,թե ինչու՞ գազի սակագինը չի իջնում››. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ  խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում  անդրադարձել է գազի գնի աճին.

Փաշինյանը կամ խաբել է ձեզ,կամ էլ կորցրել է "կախարդական փայտիկը", հարգելի "պողոսներ"։

Ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը ջանք ու եռանդ չէր խնայում քննադատել ՀՀԿ-ական իշախանությանը,թե տեսեք-տեսեք գազի գինը թանկ է և այստեղ կոռուպցիոն գնագոյացում կա։

Վարչապետ Փաշինյանի կառավարման շրջանում գազի սակագինը այդպես էլ չէժանացավ,ավելին,սահմանին՝ թանկացավ։

Իսկ այսօր արդեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը չի բացառում ,որ սպառողների համար կարող է գազի գինը թանկանալ։

Հարգելի "պողոսներ", բա ձեր սրտի վարչապետին ասեք,թե ինչու՞ գազի սակագինը չի իջնում։
Խաբե՞լ է ձեզ,թե կորցրել է "կախարդական փակտիկը"։

 

Այս թեմայով
am