«Եթե ինչ-որ փուլում լինի, դրա մասին հասարակությունը կիմանա». Մակունցը՝ գազի սակագնի բարձրացման մասին

Գազի գնի հետ կապված որեւէ զարգացում չենք կանխատեսել, այս պահին որեւէ նոր բան չկա։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Դեռեւս նման բան չկա, եթե ինչ-որ փուլում լինի, դրա մասին հասարակությունը կիմանա»,- ասաց Մակունցը։

Մակունցն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը քննարկվել են ամենատարբեր հարցերը. «Առաջիկայում խմբակցությունով ունենալու ենք ռազմավարական պլանավորում։ Ամենատարբեր հարցերի ենք անդրադարձել. տարածաշրջանում հարեւանների հետ հարաբերություններին , ներքաղաքական հարցերին»։

Այս թեմայով
am