‹‹Հայտարարությունների մակարդակով նման բան ասելը առնվազն լուրջ չէ››. Անի Սամսոնյանը Հրարյա Հակոբյանի հայտարարության մասին

Երեկ Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հեռուստաընկերություններին՝ մասնավորապես նշելով.


«Այսօր Հայաստանում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող, նույնիսկ կասեի, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակը այնքան բարձր է, որ Հայաստանում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան, առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել կոռուպցիա, կամ «Կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը»:

Տվյալ թեմայով MegaNews.am-ը  զրուցեց ‹‹Լուսավոր Հայաստան›› կուսակցության պատգամավոր Անին Սամսոնյանի հետ:

‹‹Ես առհասարակ որևէ խտրականություն չեմ դնում որևէ լրատվամիջոցի  միջև և դա ինձ համար  անհասկանալի է››,-նշեց Սամսոնյանը:


Անդրադառնալով վերջերս  ‹‹Իմ քայլը›› խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հարցազրույցի ժամանակ  այն  ասածին, որ նախկին ԱԱԾ տնօրենը պաշտոնանկ է արվել պետական հեղաշրջում  պլանավորելու համարպատգամավոր Անի Սամսոնայնը պատասխանեց.

‹‹Պետական հեղաշրջումը քրեական  օրենսգրքով  պատժվող արարք է, հանցագործություն է, և եթե կան հիմքեր, ապա  իրավաահները պետք է զբաղվեն  դրանով››,- ասաց  նա և ավելացրեց, որ  հայտարարությունների մակարդակով  նման բան ասելը  առնվազն լուրջ չէ:

Մերի Գևորգյան

Այս թեմայով
am