Կանադայում 104 տարեկանում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Եվգենյա Փափազյանը

Հունվարի 14-ին Կանադայի Տորոնտո քաղաքում 104 տարեկանում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրածներից Եվգենյա Փափազյանը, հայտնում է asbarez.com-ը:

Փափազյանը, որը շուտով կդառնար 105 տարեկան, ծնվել է Թուրքիայում՝ 1915թ.: Նա երբեք չի տեսել իր ծնողներին: Հայրը 1915թ. բանակ գնալուց հետո այլևս չի վերադարձել, իսկ մայրը մահացել է աղջկա ծնվելուց հետո:

Կինը բազմանդամ ընտանիք է ունեցել, սակայն հարազատներից որևէ մեկին չի հանդիպել, քանի որ մոր մահից հետո հայտնվել է մանկատանը: Դրանից հետո սկսվել է Փափազյանի դառը «ոդիսականը» Հունաստանի մանկատներով: Որոշ ժամանակ անց մի հայազգի զույգ Փափազյանին որդեգրել է ու Կահիրե տեղափոխել: Այնտեղ նա հանդիպել է իր ապագա ամուսնուն և 15 տարեկանում ամուսնացել:

Փափազյանի կյանքի ուշագրավ դրվագներից մեկն այն է, որ 1915թ. հայերի զանգվածային տեղահանումների սկսվելուց հետո, նրա ընտանիքը փախել է լեռներ. այդ ժամանակ ընտանիքի հարսը հղի է եղել Եվգենյայով, որին ծննդաբերել է ձորում: Այդ ժամանակ շատերը կնոջը խորհուրդ են տվել նորածնին թողնել ճանապարհին՝ հասկացնելով, որ իրենց շատ ծանր ժամանակներ են սպասվում: Սակայն կինը չի համաձայնել՝ նշելով, որ դա Աստծո դեմ մեծ մեղք կլինի:

Ծննդաբերությունից որոշ ժամանակ անց կինը հյուծվածության պատճառով մահացել է:

 

Այս թեմայով
am