Երևանի Նար-Դոս փողոցում մեքենան բախվել է գազատար խողովակին, տեղի է ունեցել գազի արտահոսք

Հունվարի 16-ին, ժամը 23:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցի 1-ին նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման: Այս մասին հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նար-Դոսի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4/3 շենքի մոտակայքում գլխավոր գազատար խողովակը վնասվել է, ինչի հետևանքով առաջացել է արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման. վթարված ավտոմեքենա չի հայտնաբերվել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

Այնուհետև գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը՝ փակելով գազի փականը:

 

Այս թեմայով
am