«Իր համար ընդունելի չէ որևէ նախկին նախագահի անփառունակ հեռացումը». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտինն ուղնուծուծով «государственник» է:

Իր համար ընդունելի չէ որևէ նախկին նախագահի անփառունակ հեռացում, քանի որ դա վնասում է հենց նախագահի ինստիտուտի հեղինակությանը:

Չի կարող այդ ինստիտուտի «կրողը» ցկյանս չկրել համապատասխան ատրիբուտներն ու իրավունքները: Մեդվեդևը եղել է ՌԴ 3-րդ նախագահ:

Անկախ քաղաքական պայմանավորվածություններից և իրողություններից: ԱԱԽ ղեկավարի տեղակալի պաշտոնը, այլ խնդիրներից զատ, նաև լուծում է նրա կշռի և գնահատանքի հարցը:

Ի դեպ, այս առումով նաև Ջորջ Բուշն է ասում, որ «նախկին նախագահի կողմից իր իրավահաջորդների քննադատությունը չի ծառայում նախագահի ինստիտուտի և պետության շահերին»:

Պուտինն իր իրավանախորդներին երբեք սխալ չի հանել: Գործով՝ միգուցե, խոսքով՝ երբեք»:

Այս թեմայով
am