Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել. վիճակը ծանր է

Հունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ):

Այս մասին meganews.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջից։

Զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ, առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Կատարվում է քննություն:

Այս թեմայով
am