Chanel պայուսակներ, Louboutin կոշիկներ. Քիմ Քարդաշյանը թանկարժեք իրերով լի զգեստապահարանից լուսանկար է հրապարակել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հաճախ է սիրում պարծենալ իր ունեցվածքով, թանկարժեք զգեստներով, գերշքեղ աքսեսուարներով:

Այս անգամ 39-ամյա ամերիկահայ աստղն Instagram սոցիալական կայքի իր էջում լուսանկար է հրապարակել Chanel ապրանքանիշի դրամապանակներով, փոքր պայուսակներով, Birkin պայուսակներով և Louboutin կոշիկներով լի սենյակ-զգեստապահարանից:

Քիմն այս անգամ ընտրել է սպիտակ զգեստ, որը համադրել է թափանցիկ բարձրակրունկ կոշիկների հետ: Ամերիկահայ մոդելը պատկերված է ներդաշնակ դիմահարդարմամբ և մեջքին թափված երկար ու ալիքաձև վարսերով: Աստղը լուսանկարում որևէ զարդ չի կրում:

 

Այս թեմայով
am