Ժիրինովսկին բողոքել է Ռուսաստանի հիմնի երկարությունից

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Պետդումայի գարնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստում ելույթի ընթացքում դժգոհել է Ռուսաստանի չափազանց երկար օրհներգից, որը, ըստ նրա, կանանց և երեխաների համար դժվար է կատարելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ահա օրհներգը կատարեցինք: Ես ևս մեկ անգամ պնդում և խնդրում եմ հանձնաժողովին (Պավել Կրաշենիննիկովի գլխավորած պետականաշինության և օրենսդրության հարցերով)` եկեք շտկենք հիմնը: Երեք տուն ունենք, իսկ կրկներգը դարձնենք չորրորդ տունը: Այսքանը, չորս տուն, քանի որ երեք կրկներգ ու երեք տուն կատարելը երկար ժամանակ է խլում և ծերերի, կանանց ու երեխաների համար դժվարություն է ստեղծում»,- հայտարարել է Ժիրինովսկին:

 

Այս թեմայով
am