Աշխարհում ամենաթանկ համակարգչային ստեղնաշարն արժե 10 000 դոլար և պատրաստված է ոսկուց

Թայվանական Adata ընկերությունը ներկայացրել է աշխարհում ամենաթանկը համարվող, 10 000 դոլար արժողությամբ համակարգչային ստեղնաշար, որը պատրաստված է 24 կարատանոց ոսկուց, գրում է luxurylaunches-ը:

Ընկերությունը հայտնել է, որ ներկայում ստեղնաշարը չի վաճառվում. այն պատրաստված է իրենց գործընկերներին նվիրելու նպատակով:

Ստեղնաշարը նույն կառուցվածքն ունի, ինչ XPG Summoner խաղային ստեղնաշարը, և բաղկացած է 104 ստեղներից, որոնցից յուրաքանչյուրը պատրաստված է ոսկուց:

Ստեղնաշարն առջևի հատվածում ունի հատուկ փափուկ հարմարանք ձեռքերը դնելու համար:

Adata ընկերության ներկայացուցչի խոսքով՝ թեև այն պատրաստելու համար պահանջվում է 2500 դոլար, վաճառքի հանվելու դեպքում գնորդներին հասանելի կլինի 10 000 դոլարով:

 

Այս թեմայով
am