Ինչքան ասում եմ այդ երիտասարդին չանդրադառնամ, թողնեմ իր Քաջ Նազարությունն անի, թույլ չի տալիս. Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Բոլորովին վերջերս մոտ 100 աշխատողի իրավունքներն իր աննախադեպ անգրագիտության պատճառով տրորած մեկը, որը Քաջ Նազարի բախտով դարձել է աշխատակազմի ղեկավար, հրապարակել է մի ցանկ, թե իբր ԱԺ աշխատակազմում 2017-2018 թվականին տեղի են ունեցել հարյուրավոր խախտումներ:

Արդեն մի քանի անգամ ասել եմ՝ տո այ լոպազ, դու որտեղի՞ց իմանաս, թե ինչ է օրենքը, ինչ է փաստաթուղթը, որ մի հատ էլ հասկանաս, թե ինչ է ներքին աուդիտը:

Վստահ չեմ անգամ, որ կարդալուց հետո հասկացել ես ներքին աուդիտի գրած եզրակացությունը:

Ակնհայտ է, որ լոպազը ղեկավարվել է՝ «ասեցի, հո չերդվեցի՞» մանկական սկզբունքով:

Իսկ իբր հայտնաբերված խախտումներից գոնե մեկը, եթե ճիշտ է, ապա հնարավորություն եմ տալիս դրանք մանրամասն քննարկել ինձ հետ: Բայց հորդորում եմ մինչ այդ որևէ փաստաթուղթ չկեղծեք, ինչպես վերջերս արել էիք ԱԺ նախագահի կարգադրություններից մեկով: Իսկ արդեն ոչնչացրածդ փաստաթղթերով էլ բավարարվել: Վստահ եղեք, որ կբացատրեմ ու, հույս ունեմ, կհասկանաք, որ մեղմ ասած՝ խելք չունեք:

Իսկ հրաժարվելով առաջարկածս քննարկումից՝ լոպազը պարզապես կհաստատի, որ ստել է և իրականում որևէ խախտում գոյություն չունի:

ՀԳ ինչքան ասում եմ այդ երիտասարդին չանդրադառնամ, թողնեմ իր Քաջ Նազարությունն անի, թույլ չի տալիս:

 

Այս թեմայով
am