Հայաստանում հնարավոր կլինի բանկում մեկ օրով ավանդ բացել եւ դրա համար փող ստանալ. քննարկում հանձնաժողովում

Եթե մարդը Հայաստանում բանկում մեկ օրով ավանդ է բացում, ապա նա ոչ մի տոկոս չի ստանում։ Այս մասին խորհրդարանի ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիսռում, Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հունվարի 14-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը։

Նա, մասնավորապես, առաջարկեց վերականգնել արդարությունը։

«Ավանդատուները մեկ օրով դեպոզիտից տոկոսներ չեն ստանում, այն դեպքում, երբ բանկային հատվածը կարող է, օրինակ, overnight վարկեր տրամադրել եւ այդ տրամաբանությամբ որոշակի գումար ստանալ այդ մարդուն պատկանող ավանդից»,- պարզաբանել է Մանուկյանը։

Պատգամավորը նաեւ կարծում է, որ եթե բանկը շահ է ստանում ավանդատուի միջոցներից, ապա վերջինը նույնպես պետք է անտեսված չմնա։

Ինչպես նշեց խորհրդարանականը, նրանք փորձել են որոշ գնահատումներ անել՝ հիմնված միջին մեծության դեպոզիտների քանակի վրա։

«2019 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ դա գրեթե 162 մլն դրամ է, որը ավանդատուների փոխարեն, փաստորեն, ամեն ամիս ստացել է բանկային հատվածը»,- շեշտեց Մանուկյանը՝ նշելով, որ այս գումարը Հայաստանի քաղաքացիներին այդպես էլ չի վճարվել:

Նիստին մասնակցող Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը հայտարարեց, որ կառավարությունը դեմ չէ ներկայացված նախագծին:

Արդյունքում՝ խորհրդարանական հանձնաժողովը այս օրենսդրական նախաձեռնությանը դրական եզրակացություն տվեց: Հարցը ներառվեց Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում:

 

Այս թեմայով
am