‹‹Մեզ մտահոգում է, որ դատական նիստերի դահլիճում կարող է սպառնալիք հնչել, իսկ դատարանը կարող է անտարբեր լինել››. Հայկ Ալումյան

Դատարանը պետք է ապահովի դատավորության բնականոն ընթացքը։ Այն, ինչ վերջին նիստերին տեղի է ունենում դատարանի դահլիճում, բնականոն ընթացք համարել չի կարելի: Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 21-ը, ժամը 13։00։ Նիստը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով։

«Դատարանը իր դերում չէ։ Անուամենայնիվ հույս ունենք, որ դատարանն ամեն ինչ կանի, որ նման բաներ չլինեն, եթե դա դատարանը չարեց, մենք պետք է մտածենք, թե ինչ կերպ վարվենք»,-ասաց Հայկ Ալումյանը` անդրադառնալով նախորդ նիստին «Մարտի 1-ի» տուժողներից մեկի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանի հայտարարությանը, թե  «հարգեք Մարտի 1-ը, այլապես դուք էլ կընկնեք մեր օրին»: 

«Սպառնալիքի փաստն է մեզ մտահոգում, մենք ոչ թե վտանգից ենք խուսափում, այլ այն փաստից, որ դատական նիստերի դահլիճում կարող է սպառնալիք հնչել և դատարանը կարող է անտարբեր վերաբերվել այդ հարցին»,-ասաց նա:

 

Այս թեմայով
am