«Մարդիկ պրոֆեսիոնալ չեն»․ ավտոներկրողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում

Այսօր ավտոներկրողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՊԵԿ-ի դիմաց։ Նրանք պահանջում են թույլ տալ աջ ղեկով մեքենաներ ներկրել Հայաստան՝ այստեղ վերասարքավորելու նպատակով։

Բողոքելով ՊԵԿ-ի աշխատանքից՝ ցուցարարներից մեկն ասում էր  «Մարդիկ պրոֆեսիոնալ չեն։ Որ ասում են դեղնակտուց, դա է։ Իրականում փորձ չունեն»։

 Մեկ այլ ցուցարար էլ վստահեցրեց, որ դեկտեմբերի 26-ին ավտոմքենա հայտարարագրել է 20 հազար դրամով, իսկ ամսի 30-ին արդեն՝ մեկ այլ մեքենա՝ 160 հազար դրամով

«Հիմա արդեն պետք է տանեմ, հայտարարգրման համար 12 հազար եվրո՞ տամ։ Գյումրիում մի «բրոկեր» է աշխատել։ Ո՞վ է տեսել, որ փողը գրպանում՝ մարդը «բրոկերին» խնդրի գործ անի, բայց հերթի պատճառով չանի։ Ոնց որ փողով մտնես խանութ, ասես՝ սիգարետ տվեք, վաճառողը հերթի պատճառով չտա», - ասաց ցուցարարը։ 

 

Այս թեմայով
am