Ավստրալիայում մոդելը սելֆի անելու պատճառով ընկել է ժայռից ու մահացել

Մեծ Բրիտանիայից մոդել Մեդալին Դևիսն Ավստրալիայում ինքնանկար անելիս ընկել է ժայռից և մահացել, հայտնում է Daily Mail պարբերականը:

Մահացու դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, հայտնի Diamond Bay լողափում: 21-ամյա մոդելն ընկերների հետ խնջույքից է վերադառնալիս եղել, երբ երիտասարդները նկատել են ժայռն ու ցանկացել են լուսաբացը դիմավորել այնտեղ:

Ինքնանկար անելու նպատակով աղջիկը մոտեցել է ժայռի ծայրին, սայթաքել ու ընկել 30 մետր բարձրությունից:

Այս թեմայով
am