Փարիզյան պատկերասրահում կբացվի Բրիթնի Սփիրսի առաջին անհատական ցուցահանդեսը

Ամերիկյան հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսը երաժշտությունից բացի զբաղվում է նաև նկարչությամբ, իսկ հունվարի 18-ին տեղի կունենա նրա աշխատանքների ցուցահանդեսը:

Ինչպես նշում է tatler.ru-ն, ցուցահանդեսը տեղի կունենա փարիզյան Galerie Sympa պատկերասրահում՝
Sometimes you just gotta play!!!!!! խորագրի ներքո:

Աղբյուրը նկատում է, որ սա կլինի Սփիրսի առաջին անհատական ցուցահանդեսը:

2017թ. երգչուհին իր ինստագրամյան էջում հրապարակել էր տեսանյութ՝ ցույց տալով՝ ինչպես է ծաղիկներ նկարում: Ավելի ուշ բարեգործական աճուրդի ժամանակ այդ աշխատանքը վաճառվել էր 10 000 դոլարով:

Այս թեմայով
am