Իհարկե սպառնալիք է. Սեյրան Օհանյանը` նախորդ դատական նիստին հնչեցված հայտարարության մասին

Իհարկե սպառնալիք է այս մասին լրագրողներից հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով «Մարտի 1-ի» տուժողներից մեկի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե՝ «հարգեք Մարտի 1-ը, այլապես դուք էլ կընկնեք մեր օրին»:  
Նշենք, որ Սեյրան Օհանյանը  «Մարտի 1-ի» գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար է մեղադրվում և 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնն էր զբաղեցնում:

Նա կոչ արեց հրապարակել ձայնագրությունը։ Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կսպասվի առաջիկայում Սեյրան Օհանյանն ասաց. «Կարծում եմ, որ հաջորդ դատավարության ժամանակ կերևա»:

 

Այս թեմայով
am