Դատարանը հարկ չհամարեց հրապարակել իմ նամակը և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց․ Յուրի Խաչատուրովի պաշտպանը՝ դատական նիստին չներկայանալու մասին

«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, որն այսօր դատական նիստին չէր ներկայացել, ինչի պատճառով նիստը հետաձգվել էր, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է չներկայանալու դրդապատճառների վերաբերյալ դատարանին հասցեագրած դիմումը։

«Դատարանը հարկ չհամարեց այն հրապարակել և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, մինչդեռ դիմումով հստակ հայտնել էի չներկայանալուց պատճառները ու ընդհանրապես կարծում եմ, յուրաքանչյուր անձ դատական նիստին ներկայանալուց առաջ մի պահ պետք է խորհի թե ու՞ր է պատրաստվում ներկայանալ։

Հ.Գ. Շարունակում եմ հանդիսանալ պարոն Յուրի Խաչատուրովի պաշտպանը, սույն նիստին չներկայանալու որոշումս կայացրել եմ դատական նիստից անմիջապես առաջ, հաջորդ դատական նիստին ներկայանալուս վերաբերյալ այս պահին որոշում չունեմ»,-գրել է նա՝ ներկայացնելով նաև նամակն ամբողջությամբ։

 

Այս թեմայով
am