Իրանում ձերբակալել են ընդդիմադիր քաղաքական գործչի որդուն. լրատվամիջոցներ

Իրանում ձերբակալվել է ընդդիմադիր Կանաչների շարժման ղեկավար Մեհդի Քերուբիի որդին` Հուսեյնը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը` հղում անելով Sahamnews կայքին:

Քերուբի կրտսերին մեղադրել են երկրում հակակառավարական ցույցերին աջակցելու համար: Նա Իրանում ընդդիմադիր Ազգային վստահության կուսակցության ղեկավար կազմից է:

Հաղորդվում է, որ հայտնի քաղաքական գործչին բերման են ենթարկել իր տնից երկու օր անց այն բանից հետո, երբ տնային կալանքի դատապարտված նրա հայրը կոչ էր արել այաթոլլահ Ալի Խամենեիին հրաժարական ներկայացնել` ուկրաինական ինքնաթիռը պատահմամբ խոցելու համար:

Մեհդի Քերուբին 2011 թվականից դատապարտված է տնային կալանքի` առանց որևէ մեղադրանքի առաջադրման և դատական գործի:

Այս թեմայով
am