‹‹Կարևորել ենք ընդերքի օգտագործման ոլորտում ռազմավարության մշակման անհրաժեշտությունը››․ Լենա Նազարյան

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի և Վարազդատ Կարապետյանը հանդիպում են ունեցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Լենա Նազարյանը։

«Երեկ` հունվարի 13-ին, Ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանի և Վարազդատ Կարապետյանի հետ հանդիպել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ` ընդերքի օրենսդրության զարգացմանն առնչվող հարցերը, մասնավորապես, մետաղական հանքարդյունաբերության ոլորտում նորմատիվ-իրավական դաշտի կարգավորումները, վերջին օրենսդրական նախաձեռնությունները քննարկելու նպատակով: Կարևորել ենք ոլորտում ռազմավարության մշակման անհրաժեշտությունը, դրանից բխող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների հզորացումը: Պայմանավորվեցինք նման համագործակցային մթնոլորտում ձևավորված աշխատանքային ձևաչափը շարունակական դարձնել և օրենսդիր-գործադիր մարմինների ռեսուրսները մեկտեղելով առաջ շարժվել ոլորտի օրենսդրական բարեփոխումների օրակարգն արդյունավետ իրագործելու նպատակով: Նման հանդիպումները առավել հաճախ կլինեն»,-նշել է նա:

 

Այս թեմայով
am