ԱՄՆ-ում կինը հանգուցյալի արգանդի փոխպատվաստման միջոցով առողջ երեխա է ունեցել

Միացյալ Նահանգների բնակչուհի Ջենիֆեր Գոբրեխտը, մասնակցելով փորձարարական նախագծի և արգանդի փոխպատվաստման վիրահատություն տանելով, կարողացել է երեխա ունենալ:
Ինչպես նշում է apnews.com-ը, Գոբրեխտն ու ամուսինը նշել են, որ կատարվածն ուղղակի հրաշք է:
Նշվում է, որ 33-ամյա կինն առանց արգանդ է ծնվել, ուստի՝ հղիանալու հնարավորությունից զուրկ է եղել: Սակայն 2018թ. իրականացված տասը ժամանոց վիրահատությունը փոխել է ամեն ինչ: Հայտնի է, որ փոխպատվաստման համար անհրաժեշտ օրգանը վերցվել է հանգուցյալ մի կնոջից:

«
Սա դժվար ճանապարհ էր, բայց երբ նայում եմ որդուս դեմքին, հասկանում եմ, որ արժեր այդ ամենի միջով անցնել»,-ասել է կինը:
Նշվում է, որ փորձարարական նախագծի շրջանակում ԱՄՆ-ում արգանդի փոխպատվաստման միջոցով լույս աշխարհ կգա ևս ութ երեխա:
BBC-
ն հավելում է, որ սա ԱՄՆ-ում արգանդի փոխպատվաստման միջոցով լույս աշխարհ եկած երկրորդ երեխան է:

Այս թեմայով
am