«Բարսելոնան» դարձել է ամենաբարձր եկամուտն ունեցող ֆուտբոլային ակումբը. Deloitte

Deloitte միջազգային ֆինանսական գործակալությունը հրապարակել է նախորդ սեզոնի ընթացքում ֆուտբոլային ակումբների եկամուտների վարկանշային աղյուսակը

Ցուցակը գլխավորել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը, որի եկամուտը կազմել է 840,8 միլիոն եվրո: Երկրորդ տեղում կատալոնացիների մրցակից «Ռեալ Մադրիդ» ակումբն է` 757,3 միլիոն եկամտով:

Վարկանշային աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Մանչեսթեր Յունայթեդը» ՝ 711,5 միլիոն եվրո գումարով:

Հետաքրքիր է, որ վերջին 22 մրցաշրջաններում առաջին անգամ Լոնդոնի ամենահարուստ ակումբ է ճանաչվել «Տոտենհեմը»՝ զբաղեցնելով վարկանիշի ութերորդ հորիզոնականը, որին հաջորդում են «Չելսին» և «Արսենալը»`համապատասխանաբար իններորդ և տասնմեկերորդ հորիզոնականներում

Բացի այդ, Կրիշտիանու Ռոնալդուի ձեռքբերմամբ «Յուվենտուսը» կարողացել է վերադառնալ վարկանշային աղյուսակի առաջին տասնյակ: Անցած մրցաշրջանում նրա եկամուտը կազմել է 459,7 միլիոն եվրո:

 

Այս թեմայով
am