«Ո՞ւմ կընտրեիք երկրի նախագահ». Թուրքիայում սոցհարցում է անցկացվել

Թուրքական «Artıbir» սոցիալական հետազոտությունների կենտրոնը Թուրքիայի քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել` պարզելու, թե քաղաքացիներն ում կընտրեն երկրի նախագահ, եթե ընտրությունները տեղի ունենան մեկ շաբաթվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը:

Քաղաքացիներին տրված հարցը հնչել է հետևյալ կերպ. «Ո՞ւմ կտաք ձեր ձայնը, եթե Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի ունենան այս շաբաթ»:

Հարցվածների 45,4%-ը պատասխանել է, որ իր ձայնը կտա Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, իսկ 34,6%-ը նշել է, որ իր թեկնածուն Ստամբուլի ներկայիս քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն է:

Հարցվածների 8,6%-ը նշել է, որ նախապատվությունը տալիս է քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, ներկայում ձերբակալված Սելահեթթին Դեմիրթաշին:

Հարցման մասնակիցներին հիմնական հարցից բացի տրվել է նաև հարց Ստամբուլի ջրամբարի կառուցման մասին: Ջրանցքի կառուցման դեմ է արտահայտվել հարցվածների 54,2%-ը, կողմ` 42,4%-ը:

Այս թեմայով
am