Իրանում ձերբակալվել են ուկրաինական ինքնաթիռի կործանման գործում դերակատարություն ունեցած անձինք

Իրանում ձերբակալվել են ուկրաինական ինքնաթիռի կործանման գործում դերակատարություն ունեցած անձինք: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը` հղում անելով Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Գոլամհոսեին Էսմայիլիին:

Ձերբակալված իրանցի զինվորականների թիվը չի նշվում, այլ մանրամասներ նույնպես չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները հունվարի 11-ին խոստովանել էին, որ «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը լույս հունվարի 8-ին Թեհրանի մոտակայքում սխալմամբ խոցվել է իրանական հրթիռով:

Հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Լույս հունվարի 8-ին հրթիռակոծվել էր Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել էր Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

 

Այս թեմայով
am