Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Սեյրան Օհանյանի ու Յուրի Խաչատուրովի պաշտպաններ Կարեն Մեժլումյանը և Միհրան Պողոսյանը շարունակում են ներկայացնել իրենց պաշտպանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունները։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։

Նախորդ դատական նիստի ընթացքում Ռ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատարանը դեռևս չի ստացել այդ փաստաթուղթը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա նաև մեղադրվում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու մեջ:

 

Այս թեմայով
am