Հայաստանի հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի Իրանում

Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանում:

33-ամյա դարպասապահը տեղափոխվել է Իրանի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Փայքան» ակումբ։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամին՝ երեւանյան թիմում անցկացրած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:

Ընթացիկ մրցաշրջանում Արամ Հայրապետյանն «Ուրարտուի» կազմում անցկացրել էր 10 հանդիպում:

Հայրապետյանն «Ուրարտուում» առաջին անգամ հանդես է եկել 2014/15 մրցաշրջանում: Այդ ժամանակահատվածում նա անցկացրել է 9 հանդիպում ու դարձել Հայաստանի սուպերգավաթակիր:

2 տարի անց Հայրապետյանը նորից վերադարձել է «Ուրարտու» և 3 մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 74 հանդիպում:

2017/18 մրցաշրջանում Հայրապետյանը «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալակիր:

 

Այս թեմայով
am