«Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը ՀՀ-ում կլինի 4650 դոլար». Մենք Կովկասում առաջատարը չե՞նք

Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը այն երկրների շարքում են, որոնք հաավանական է, 2019-ը կամփոփեն 4600-4700 դոլար մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով. Հայաստանում դա կարծում եմ՝ կլինի մոտ 4650 դոլար: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, 2019 թվականն ամփոփող իր ասուլիսում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Հարցին, թե ինչու են մեր հարեւան երկրներն արձագանքում ՀՀ վարչապետի հայտարարությանը, որը վերաբերում էր մեկ շնչին ընկող ՀՆԱ ցուցանիշին, Տիգրան Խաչատրյանն ասաց, որ սա այն հարցն է, որ բոլորն էլ ցանկանում են առաջինը լինել. «Այո կան, վիճակագրության մեթոդաբանական հարցեր, բայց դա այն առանձնահատկությունն է, որ ես կթողնեի, որ վիճակագրական կոմիտեի մեթոդաբանները պարզաբանեին: Կան այդտեղ նրբություններ, որոնք պայմանավորված են այնպիսի միջազգային կազմակերպություններով, որոնք նաեւ մեթոդաբանությունն են հուշում»:

Հիշեցնենք, որ Ամանորին Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին կանցնի նաեւ Ադրբեջանից: Սրան արձագանքելն էր նախ Վրաստանի էկոնոմիկայի նախարարը, ապա նաեւ  Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ նշելով, որ Հայաստանն այդ ցուցանիշով հետ է Վրաստանից:

Այս թեմայով
am