‹‹Կարծում եմ այս ամենից ‹‹Իմ քայլը›› կկարողանա համապատասխան դասեր քաղել››. Իվետա Տոնոյան

 

‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը News.am-ի հետ զրույցում անդրադարձել է ‹‹Իմ քայլը›› խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի Սոֆյա Հովսեփյանի հասցեին արված արտահայտությանը.

‹‹Որքանով տեղյակ եմ արդեն պարոն Սարուխանյանը  ներողություն է խնդրել տիկին Հովսեփյանից, բայց ինչ վերաբերում է հարցի մարդկային ու բարոյական կողմին, բնականաբար ինձ համար սա բացարձակ անընդունելի հանգամանք է:

Այս դեպքում պետք է դիմացինին գնահատել իր մասնագիտական որակական հատկանիշներով, այլ ոչ թե այն հանգամանքով, թե ինքը հասարակության մեջ ինչ շերտ է զբաղեցնում, ամուսնացած է թե ոչ կամ նմանատիպ այլ գնահատականներ: Սոֆյա Հովսեփյանը բարձր մասնագիտական որակներ ունեցող պատգամավոր է և նրան պետք է գնահատել հենց այս հարթության մեջ: Կարծում եմ այդ խնդիրները կկարողանան հարթել իմ ընկերները››:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս թեմայով
am