«Սպասում եմ, որ դեռ իշխանություններն ամենատարբեր, ամենաէժան գործողությունները կանեն իրենց նպատակներին հասնելու համար». Բորիս Մուրազի

Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին գրառում էր արել, որ կոտրել են իր Ֆեյսբուքյան հաշիվը՝ փորձելով ճնշում գործադրել իր վրա, ինչը կապված է վերջինիս  լրագրողական գործունեության հետ:

Հիշեցնենք, որ  «Հայկական ժամանակ» օրաթերթը հոդված էր տարածել, որտեղ ասվում էր,  որ Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի դեմ կեղծ լուրեր տարածելու հարցում ամենահայտնի կայքերից մեկը (Politik.am – խմբ.) ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ սկսել է համագործակցել դեռ 2018 թվականի վերջին:

Ի պատասխան  դրան  խմբագիր Բորիս Մուրազին  հակադարձել է` ասելով, որ  Վանեցյանին վերջին անգամ տեսել է 2018 թվականին, երբ Ծաղկաձորում կազմակերպվել էր լրագրողների համար հավաք` ԱԱԾ-ի կողմից:


Տվյալ Թեմայով MegaNews.am-ը զրուցեց Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազիի  հետ:

«Ինչպես արդեն նշել էի, փորձել են  «Հայկական ժամանակ» օրաթերթում գրած  հոդվածի համար  ապացույցներ գնել` իմ ֆեյսբուքյան հաշիվը կոտրելով,  և ըստ էության  Նիկոլ Փաշինյանն այդտեղ ինչ-որ շարադրել էր, փորձել են դրա փաստերը գտնել,  կարծում եմ, որևէ ապացույց չեն գտել, քանի որ այն ինչ գրել էին իրականությունից  հեռու էր:


Հարցին, թե ինչ կարելի է ենթադրել այս ամենից,  Բորիս Մուրազին պատասխանեց.

Ես սպասում եմ, որ  դեռ իշխանություններն ամենատարբեր, ամենաէժան գործողությունները կանեն  իրենց  նպատակներին հասնելու համար:

Ստացվում է, որ Փաշինյանի   կայքի հոդվածի  համար տեղեկություն ապահովելու  նպատակով օգտագործել են  ԱԱԾ գործիքները, քանի որ ես վստահ եմ, որ  այս պրոցեսը  առանց ԱԱԾ-ի չի արվել»:


 Հարցին, թե ինչքանով է վերջինս վստահ, որ այն խմբագիրը, որին  նշել են նյութում, դա հենց  իր մասին է, նա պատասխանեց.


«Դա հավանական է այնքանով, որ  վարչապետին կից ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մեկն ում անունը  չեմ նշում, ինձ ուղարկել  էր հոդվածը և ասել, որ խոսքն իմ մասին է, երկրորդ, որ ՊՈԱԿ-ի հետ փոխկապակցված  Ստյոպա Սաֆարյանն  իր ֆեյսբուքյան էջում  ուղիղ գրել էր, որ խոսքն իմ և Politik.am կայքի մասին է»:

 Ես և ինձ աջակցող գործընկերները (խոսքը մեդիագործընկերներին է  վերաբերվում), տեղեկատվությամբ  և  իմ կարծիքի տեսքով հակահարված տվել ենք ի պատասխան հնչեցված մեղադրանքների:

Մնացածը Փաշինյանի և Վանեցյանի  խնդիրն է, նրանց   ժամանակին ներթիմային  խնդիրներն են:

 Իրենք պետք է որոշեն, թե իրար հետ կիսելու ի՞նչ ունեն, ես չեմ խառնվելու  այդ բանավեճին այլևս, քանի որ իմ մասով   պատասխանները տվել եմ, կարծում եմ բավականին փաստարկված և  ծանրակշիռ փաստարկներով:

Մերի Գևորգյան

Այս թեմայով
am