Apple-ը հերքել է ԱՄՆ գլխավոր դատախազի մեղադրանքներն առ այն, որ ընկերությունն օգնություն չի ցուցաբերել ահաբեկչության հետաքննության հարցում

Ամերիկյան Apple ընկերությունը երկուշաբթի հերքել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի մեղադրանքներն առ այն, որ ընկերությունն օգնություն չի ցուցաբերել ահաբեկչության հետաքննության հարցում, գրում է Reuters գործակալությունը:

Բարը հայտարարել է, որ իշխանություններն Apple-ից «էական» օգնություն չեն ստացել Փենսակոլայի ռազմակայանում Սաուդյան Արաբիայից ժամանած կուրսանտի իրականացրած հրաձգության հետաքննության ժամանակ:

Բարը նաև տեխնոլոգիական ընկերությանը կոչ էր արել օգնել Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ հարձակվողին պատկանող iPhone-ների տեղեկատվությունների հասանելիությունը ստանալու համար:

«Մենք հերքում ենք պնդումները, թե Apple-ը զգալի օգնություն չի տրամադրել Փենսակոլայի դեպքի հետաքննության հարցում: Բազմաթիվ հարցումների մեր պատասխանները միշտ եղել են ժամանակին և հանգամանալից, և մենք շարունակում ենք տալ այդ պատասխանները»,-ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

 

Այս թեմայով
am