Ուժգին հեղեղներից 2 ամիս անց Վենետիկի ջրագծերը գրեթե ցամաքել են

Մակընթացության ցածր մակարդակի պատճառով Վենետիկի ջրագծերը գրեթե ցամաքել են, գրում է  Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ դա տեղի է ունեցել երկու ամիս առաջ քաղաքը պատուհասած սաստիկ ջրհեղեղներից հետո:

Նոյեմբերին Վենետիկում գրանցվել է վերջին կես դարում ջրի բարձրագույն մակարդակը, ինչի հետևանքով քաղաքը միլիոնավոր եվրոների վնաս է կրել:

Մինչդեռ այժմ հակառակ պատկերն է. նավակներն ու ավանդական գոնդոլաները կանգնած են ցեխաջրում և չեն կարող նավարկել ջրի բացակայության պատճառով:

Նշվում է, որ ջրի բարձրությունն իջել է ծովի մակերևույթից 45 սմ բարձր ցուցանիշի:

Այս թեմայով
am