‹‹Կին քաղաքական գործիչներին վիրավորելը կարծես թե դառնում է վատ սովորություն››. Անի Սամսոնյան

News.am-ի հետ զրույցում  ‹‹Լուսավոր Հայաստան›› կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձել է Իմ քայլք խմբակցության պատգամավոր  Կարեն Սարուխանյանի Սոֆյա Հովսեփյանին ուղղված խոսքին:

‹‹Ցավով պետք է փաստեմ, որ սա առաջին պատգամավորը չէր Ազգային ժողովի, ով իրեն թույլ է տվել կին-քաղաքական գործչի   նկատմամբ նման վերաբերմունք և արտահայտություն:

Պետք է հիշենք նաև Անդրանիկ Քոչարյանի տված  հարցազրույցներից մեկը, որի ժամանակ Արփինե Հովհաննիսյանի հասցեին ոչ հարիր արտահայտություն էր  արել  և էստեղ կապ չունի, թե այդ կին-քաղաքական գործիչը որ ճամբարում է:

Սա կարծես թե դառնում է վատ սովորություն՝ հատկապես տղամարդ պաշտոնյաների կողմից կին-քաղաքական գործիչների հասցեին  բանավեճերի, քննարկումների ժամանակ անել այնպիսի արտահայտություններ, որոնք թիրախավորում են վերջիններիս անձնականը:

 Սա պարզապես անթույլատրելի և դատապարտելի է:

Կարծում եմ,  որ եթե նախորդ անգամվա դեպքը ‹‹Իմ քայլը›› խմբակցության կողմից խիստ քննարկված լիներ, դա երկրորդ անգամ չէր կրկնվի:

 Ինչևէ երյույթը շատ տհաճ է, և  ես կոչ եմ անում բոլոր  տղամարդ-քաղաքական գործիչներին և ոչ միայն քաղաքական ոլորտում աշխատող տղամարդկանց, այլև բոլոր ոլորտում աշխատողներին, ցուցաբերել մեծագույն հարգանք կանանց նկատմամբ:
Մանրամասները տեսանյութում.

Այս թեմայով
am