Չելյաբինսկում կանաչ ձյուն է «տեղացել»

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի բնակիչները Եկատերինբուրգի կողմից քաղաք մտնելիս կանաչ ձյուն են նկատել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Չելյաբինսկի մարզի բնապահպանության նախարարությունը պարզաբանել է, որ դա տեղի ունեցել է մոտակայքում գտնվող գրանիտային քարհանքից առաջացած փոշու պատճառով:

Բնապահպանական կրթության վարչության պետ Վիտալի Բեզռուկովի խոսքով` փոշին չի սպառնում տեղի բնակիչների առողջությանը:

«Սրանք բնական նյութերի մասնիկներ են»,- նշել է նա:

Օդի որակը ստուգելու նպատակով նախարարությունը շարժական լաբորատորիա է տեղադրելու, իսկ ընկերությունն այժմ ստուգման է սպասում, հավելել է պաշտոնյան:

 

Այս թեմայով
am