Դոնալդ և Մելանյա Թրամփները ներկա են եղել ֆուտբոլային հանդիպման (լուսանկարներ, տեսանյութ)

Միացյալ Նահանգների նախագահն ու առաջին տիկինը Նոր Օռլեանում ներկա են եղել College Football Playoff ֆուտբոլային հանդիպմանը, որի շրջանակում խաղադաշտ են դուրս եկել Լուիզիանայի և Քլեմսոնի ուսանողական թիմերը:

«Հրաշալի խաղ է լինելու: Կլինի այնպիսի խաղ, ինչպիսին շատերն են ուզում տեսնել»,-ասել է Դոնալդ Թրամփը Սպիտակ տունը լքելիս:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, նախագահը խաղադաշտ է մտել կնոջ՝ Մելանյա Թրամփի ձեռքը բռնած: Դատելով լուսանկարներից՝ նախագահական զույգը բարձր տրամադրություն է ունեցել, նրանք ժպտացել են և ձեռքով ողջունել մարզադաշտում հավաքված հազարավոր մարզասերների:

Ի դեպ, նրանցից ոմանք վանկարկել են «ԱՄՆ՛, ԱՄՆ՛», «և՛ս չորս տարի»՝ ակնարկելով, որ հաջորդ նախագահական ընտրություններում ցանկանում են տեսնել Թրամփի հաղթանակը:

Այս թեմայով
am