Բաղրամյան պողոտայում «ՎԱԶ 2107»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի մասով անցնող 63–ամյա հետիոտնին. Վիճակը ծանր է

Երեւանում, այսօր՝ հունվարի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 07:50-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 37-ամյա Արկադի Վ.-ն Բաղրամյան պողոտայում հետիոտնի համար նախատեսված անցումի վրա իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 VG 537 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Երեւանի բնակիչ, 63-ամյա Կարինե Մ.-ին:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդը փախուտի չի դիմել, ահազանգել է Երեւանի 1-03 շտապօգնություն եւ օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին վրաերթի ենթարկվածին՝ ծանր կայուն ախտորոշմամբ, տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Տեղում ծառայություն էին կատարում նաեւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի՝ ժողովրդին հայտնի կարմիր բերետները:

Այս թեմայով
am