«Բարսելոնայի» պաշտպանը՝ «Տոտենհեմի» և «Բավարիայի» թիրախում

Կատալոնական «Բարսելոնայի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Նելսոն Սեմեդուն, հնարավոր է, հեռանա Իսպանիայի չեմպիոնի կազմից:

Maxifoot-ի հաղորդմամբ՝ Սեմեդուի ծառայություններով հետաքրքրվում են Լոնդոնի «Տոտենհեմը» և Մյունխենի «Բավարիան»:

Նշվում է, որ Սեմեդուի տեղափոխությամբ շահագրռված է անձամբ «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա պաշտպանը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:

Նելսոն Սեմեդուն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2017 թվականից

 

Այս թեմայով
am