Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 29-ամյա ղեկավարի կենսագրական տվյալները. ինչ ազգակցական կապեր ունի նա Հայկ Սարգսյանի հետ, որտեղ է աշխատել և ինչու մինչև հիմա բարձրագույն կրթություն չունի

 

«Ժողովուրդ»-ը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 29-ամյա ղեկավար Դավիթ Կարապետյանի կենսագրական տվյալները չեն դադարում զարմացնել: Հիշենք, որ նշանակվելու օրերից նրա կենսագրությունը մի քանի ամիս բացակայեց Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից:

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով երիտասարդ թաղապետի կենսագրական տվյալները, պարզեց, որ Կարապետյանը մինչ այսօր դեռ բարձրագույն կրթություն չունի: Ավելին՝ ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված տվյալների՝ Դավիթ Կարապետյանը 2012 թվականից առ այսօր սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետում:

Ասել է թե՝ վարչական շրջանի ղեկավարը 8 տարի է՝ ուսանող է: Ի՞նչ է սովորում թաղապետը 8 տարի, որ չի ստացվում: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի պատասխանը ստանալու համար կապվեց Դավիթ Կարապետյանի հետ. «Ես ընդմիջում եմ ունեցել 3 տարի: Երկու տարի սովորել եմ, հետո 3 տարի ընդ­միջում տվել ու նորից շարունակել: Այս պահին չորրորդ կուրսում եմ. քանի որ հեռակա է, այն տևում է հինգուկես տարի»:

Նշենք, որ Դավիթ Կարա­պետյանը համայնքի ավագանու ընտրություններին Մալաթիայում համակարգել է ՔՊ-ի շտաբի աշխատանքները, իսկ մինչ այդ աշխատել է «շաուրմայանոցում»:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Դավիթ Կարապետյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշ­տոնին հայտնվել է միմիայն իր ազգական, Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի շնորհիվ:

Պարզվում է՝ Հայկ Սարգսյանը Դավիթ Կարապետ­յանի հայրիկի մորաքրոջ որդին է, որին, ինչպես մեր աղբյուրներն են պնդում, վերջինս «հոպար» է ասում: Ինչ խնդիր ունենում է Դավիթ Կարապետյա­նը, անմիջապես հեռախոսոովկապ է հաստատում հենց Հայկ Սարգսյանի հետ:

Հավելենք, որ ինքը՝ Դավիթ Կարապետյանը, մեզ հետ զրույցում «ուրա­ցավ»՝ չխոստովանելով իր և Հայկ Սարգսյանի ազգակցական կապի մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am