«Կամազները» դեռ չմարսած. ՀՀԿ-ականի նվերը՝ քաղաքապետարանին՝ կառուցման թույլտվության դիմա՞ց

«Հրապարակ» թերթը գրում է.

««ԿամԱԶ»-ների սկանդալը դեռ չմարսած՝ Երեւանի քաղաքապետարանը շարունակում է թանկարժեք «նվերներ» ընդունել։ Մեր տեղեկություններով՝ հերթական էլիտար նվիրատուն «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանն է, ով տասը ձնամաքրող տեխնիկա է նվիրել քաղաքապետարանին, իսկ դրա դիմաց «տրանվի պարկ» կոչվող հատվածում, որտեղ «Ջերմուկ գրուպի» ադմինիստրատիվ շենքն է, ստացել է բազմաբնակարան շենքերի կառուցման թույլտվություն։

Մի քանի օր է՝ մեզ չի հաջողվում կապ հաստատել Արսենյանի կամ նրա մերձավորների հետ, իսկ քաղաքապետարանից պարզաբանում ստանալու իմաստը պարզապես չկա, քանի որ այստեղ իրականությունը խեղաթյուրելու հարուստ փորձ ունեն։ Մենք լավ հիշում ենք, թե ինչպես էին հերքում «ԿամԱԶ»-ների նվիրատվության լուրը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am