‹‹Մեր ընդդիմությունը մեզ երևակայում է «շմայս», համարում, որ մեդիայի և հանրության ուշադրությունը կարելի է գրավել ամեն ինչ «կոռուպցիա» անվանելով››. Մարիա Կարապետյան

‹‹ԼՈՒՅՍ›› խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին ավագանու անդամակցությունից հետ կանչելու թեմայով   MegaNews.am-ը զրուցեց ‹‹Իմ քայլը›› խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ:

- Տիկին Կարապետյան ըստ Ձեզ որքանո՞վ է ճիշտ, կամ ճիշտ կլինի՞ Դավիթ Խաժակյանին հետ կանչելը ավագանուց։

-Մեծ տարբերություն չեմ տեսնում։ Թե՛ հետ կանչելու, թե՛ չկանչելու դեպքում խնդիրը մնալու է ո՞րն է հանրության կողմից ընկալելի ընդդիմադիր կեցվածքը, ի՞նչ խնդիրներ բարձրացնել և ինչպե՞ս խոսել, որ մարդիկ լսեն բովանդակությունը, այլ ոչ թե խորշեն ձևից։

-Ինչո՞ւ է նման բան քննարկվում, ո՞րն է ըստ Ձեզ պատճառը:

-Իմ ընկալմամբ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պնդում է, թե ավագանու «Լույս» խմբակցության անդամները չեն կարողանում միմյանց հետ համահունչ ընդդիմադիր ոճ դրսևորել։

 «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, մտավախություն ունենալով, որ «Հանրապետություն» կուսակցության անդամների ընդդիմադիր ոճը ստվերում է նաև իրենց, որոշել է քննարկել, ըստ էության, դաշինքի գոյությունը։

Անկեղծ ասած՝ ես մեծ տարբերություն չեմ տեսնում մի քիչ շատ և մի քիչ քիչ գոռգոռալու միջև։

- Այն խոսակցությունները, թե իբրև Փաշինյանն է Մարուքյանին նման բան կարգադրել, ի՞նչ կասեք այս մասին:

 -Ինչո՞ւ է այդքան պարզունակ սխեմա շրջանառվում։ Կարելի էր նաև հարևան և հեռևավոր արևելքի երկրների ղեկավարներին էլ ներգավել։

 - Ավագանու նիստի ժամանակ  տեղի ունեցած միջադեպերն ըստ Ձեզ ինչի՞ արդյունք են և արդյոք անձնական ենթատեքս Դուք տեսնո՞ւմ եք:

 -Հետհեղափոխական Հայաստանում ընդդիմությունը՝ թե՛ խորհրդարանում, թե՛ Երևան քաղաքի քաղաքապետարանում դեռ չի կարողանում ձևավորել ընդդիմադիր ոճ, որը ժողովրդավարության ոգու մեջ կլինի։


Մեր ընդդիմությունը մեզ երևակայում է «շմայս», համարում, որ մեդիայի և հանրության ուշադրությունը կարելի է գրավել ամեն ինչ «կոռուպցիա» անվանելով, հետո նեղվում, որ հանրությունը սկսում է քննարկել իրենց ոճը, այլ ոչ թե այն հարցը, որը փորձում էին բարձրացնել։

Մերի Գևորգյան

Այս թեմայով
am