Որպես Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ իմ աջակցությունն եմ հայտնում նախաձեռնության անդամներին.Գեվորգ Ստեփանյան

Միանալով Երկաթյա Խաչի ստեղծման նախաձեռնության անդամներին, որպես ԵրեւանիՇենգավիթ վարչական շրջանի բնակիչ իմ աջակցությունն եմ հայտնում նախաձեռնությանանդամներին, եւ միանում՝ վարչական շրջանի ղեկավարին ուղղված իրենց դիմումին։

Գտնումեմ, որ ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է հայոց բանակին, եւ հայ զինվորին, ինչկերպ էլ այն արտահայտվելիս լինի, պետք է ստանա աջակցություն եւ կյանքիկոչվի։

Միաժամանակ հետեւելով տարբեր օգտատերերի գրառումներին, որոնքքննադատաբար էին մոտեցել նախաձեռնությանը, ապա կոչ եմ անում նրանցչինքնահաստատվել զինվորի հաշվին։ 

Խաչի զորությունը դարերի պատմություն ունի, և չէրխանգարի մերօրյա երիտասարդներից շատերին պատմություն ընթերցել։ Աստվածպահապան Հայ Զինվորին։

 

Հիշեցնենք,որ  Ստեփան Գևորգյանն Այնթապի բնակիչների անունից դիմել է Շենգավիթ վարչական շրջանիղեկավար Ռազմիկ Մկրտչյանին՝ գյուղի սկզբնամասում երկաթե խաչ դնելու խնդրանքով:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Երկաթյա ծաղկազարդ Խաչի ստեղծման նախաձեռնություն.

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Պարոն Ռ. Մկրտչյանին Արարատի մարզի Այնթապգյուղի բնակիչներից:

Լիազորված անձեր՝ Ստեփան Գևորգյան 093 02 22 62

Պավել Մինասյան 093 23 23 50

Գևորգ Բաբայան 043 69 22 33

Դիմում

Խնդրում ենք Ձեր միջնորդությունը Երևանի քաղաքապետարան՝ Երևան համայնքի Շենգավիթվարչական շրջանի վերջնամասում և Այնթապ գյուղի սկզբնամասում գտնվող հատմանհատվածում տեղադրելու Այնթապ համայնքի բնակիչների ջանքերով պատրաստվածերկաթյա Խաչ՝ ի պատիվ և պահպանություն Հայոց Բանակի քաջարի զինվորների ևսպաների: Կից ներկայացնում ենք տարածքի տեղագրական հանույթը և տեղադրվող Խաչինկարները:

Դիմող՝

Ստեփան Գևորգյան

21.11.2019թ.

Խաչը նախատեսվում է տեղադրել վերոնշյալ վայրում...»:

 

2aca031d936b48f8ccf933395757cc35.jpg

 

3e1d691f8cdad73e7847fe4c2e7fadc4.jpg

Այս թեմայով
am