Մոսկվայում ջերմաստիճանը կարող է գերազանցել ջերմության 133-ամյա ռեկորդը

Մոսկվայում հաջորդ շաբաթ կարող է օդի առավելագույն ջերմաստիճանի մեկօրյա ռեկորդների թարմացում գրանցվել:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով օդերևութաբաններին, եղանակը կարող է գերազանցել 133-ամյա ռեկորդը: Նշվում է, որ դեկտեմբերի անցած հատվածում օդի միջին ջերմաստիճանը կազմում է 0.6 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, ինչը ավելի քան 5 աստիճանով գերազանցում է կլիմայական նորման:

Ըստ կանխատեսումների՝ նման միտում կպահպանվի նաև հաջորդ շաբաթ: Կրկին կլինի ամպամած եղանակ, տեղումները՝ հիմնականում անձրևի տեսքով: Շաբաթվա սկզբին գիշերային ժամերին կգրանցվի 0-ին մոտ ջերմաստիճան, իսկ ցերեկային ժամերին +1-3 աստիճան տաքություն:

Նշվում է, որ շաբաթվա վերջին ջերմության ալիքը միայն կուժեղանա:

Այս թեմայով
am