15-ամյա տղան, հոր BMW-ով մոտ 20 մետր օդային թռիչք անելով, հայտնվել է Երևանյան լճում

Դեկտեմբերի 14-ին վթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:50-ի սահմաններում BMW մակնիշի 23 ՕՏ 871 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շենգավիթ վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20-25 մետր օդային թռիչք կատարելով, հայտնվել է Երևանյան լճում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, որ եղել է 15 տարեկան տղա, տեղափոխվել է Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Ժամանել է նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ով պատրաստակամություն է հայտնել վերամբարձ կռունկով և քարշակ մեքենայով օգնել, որ ջրասուզակն ու հրշեջ-փրկարարները ավտոմեքենայով դուրս բերեն լճից:

Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ վարորդը եղել է Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 15-ամյա Գրիգոր Հ.-ն:

Այս թեմայով
am