Աշխատանքից ազատում Հ1-ից՝ Արսեն Բաբայանի հետ լուսանկարի պատճառով

Tert.am-ը գրում է․ «Հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանին խնդրել են աշխատանքից ազատման դիմում գրել. պատճառը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հետ արված լուսանկարն է։

Tert.am-ի տեղեկություններով՝ Էրիկ Անթառանյանն արդեն աշխատանքից ազատման դիմում է գրել և հունվարի 1-ից այլևս չի աշխատելու Հանրային հեռուստաընկերությունում։

Tert.am-ի հետ զրույցում Էրիկ Անթառանյանը նշեց, որ դեռ աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում, իսկ նկարի հետ կապված որևէ խնդիր չի առաջացել»։

Այս թեմայով
am