Մեկնարկել է «Կաշվե ձեռնոց» բռնցքամարտի մրցաշարը

Երևանի «Դինամո» մարզադահլիճում նախօրեին մեկնարկել է «Կաշվե ձեռնոց» բռնցքամարտի մրցաշարը։ Մրցումային առաջին օրը ռինգ են դուրս եկել 57 և 69 կգ քաշային բռնցքամարտիկները։ Մրցաշարին մասնակցում է 75 բռնցքամարտիկ Երևանից ու Հայաստանի մարզերից։ Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 18-ին: Այս մրցաշարի արդյունքում կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի ՄՕԿ-ի կազմակերպելիք վարկանիշային մրցումներին ու Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին:
 

Այս թեմայով
am