«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է վերադարձնել Ջեյդոն Սանչոյին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ձեռքբերմամբ, հաղորդում է Daily Mail-ը:

Մանչեսթերյան ակումբը ծրագրում է վերադարձնել 19-ամյա կիսապաշտպանին, որը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է եկել 2015-2017 թվականներին:

«Մանչեսթեր Սիթին» արդեն բանակցություններ է սկսել Ջեյդոն Սանչոյի ներկայացուցիչների հետ:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ջեյդոն Սանչոն «Բորուսիայի» կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Այս թեմայով
am