Հայտնի է տասնամյակի կինը

Billboard ամսագրի վարկածով հայտարարվել է տասնամյակի կինը։ Այս մասին տեղեկությունը հայտնվել է հրատարակչության կայքում։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Մրցանակը ստացել է ամերիկացի փոփ-կատարող Թեյլոր Սվիֆթը։ «Երբ սկսվեց այս տասնամյակը, ես ընդամենը 20 տարեկան էի։ Եվ ես հասկանում եմ, որ բոլորը կասկածներ կունենան քո մասին, եթե դու կին ես երաժշտական ինդուստրիայում», - ասել է երգչուհին շնորհակալական խոսքում։  Նա նշել է, որ շատերն իր հաջողությունը կապել են պրոդյուսեր Սկուտեր Բրաունի եւ իր համագործակցության հետ։  Նա նաեւ հավելել է, որ որոշ ունկնդիրներ կարծում էին, թե ինչ-որ մեկն է երգեր գրում իր փոխարեն։

Նոյեմբերին Սվիֆթը հաղթել է American Music Awards մրցանակի վեց անվանակարգերում, այդ թվում՝ «Տասնամյակի լավագույն արտիստ» անվանակարգում: Այս տարի աստղը նաեւ Forbes-ի վարկանիշի առաջին հորիզոնականն է զբաղեցրել, որպես աշխարհի ամենաբարձր վարձատրվող երաժիշտ:

Billboard ամսագիրը նաեւ հայտարարել է տարվա կնոջը, որը դարձել է 17-ամյա Բիլլի Այլիշը։ Նա խոստովանել է, որ իրեն տարօրինակ է զգում, քանի որ նման պարգեւ ստանում է նման վաղ տարիքում:

 

Այս թեմայով
am