Թրամփն իր դեմ պաշտոնանկության գործընթաց նախաձեռնած դեմոկրատներին «ատելության կուսակցություն» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter սոցիալական կայքի իր էջում գրել է, որ իրեն պաշտոնանկության հասցնելու փորձերի պատճառով Դեմոկրատական կուսակցությունը դարձել է «ատելության կուսակցություն»:

«Ձախ արմատական, ոչինչ չանող դեմոկրատներն ատելության կուսակցություն են դարձել: Նրանք շատ վատ են անդրադառնում մեր երկրի վրա»,- գրել է Թրամփը:

Նա նաև հայտարարել է, որ բացարձակապես որևէ սխալ բան չի արել և անարդար է համարում իր նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու բոլոր փորձերը:  

 

Այս թեմայով
am