Wizz Air-ը 2020թ․ ուղիղ չվերթներ կիրականացնի Փարիզ և Լոնդոն՝ Գյումրիի օդանավակայանից

Հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը 2020թ. հունվարից ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Փարիզ ու Լոնդոն: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

Ենթադրվում է, որ թռիչքները կիրականացվեն Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից:

Լոուքոստերի՝ ավիափոխադրումների հայկական շուկա մուտք գործելու հետ կապված մանրամասների մասին Երևանում ասուլիսով հանդես կգա ընկերության ներկայացուցիչը:

Wizz Air-ը հունգարական լոուքոստեր է, որը եվրոպական բյուջետային ավիափոխադրողներից ամենահայտնին է:

 

Այս թեմայով
am