Հրդեհ Սարատովկայում

Դեկտեմբերի 14-ին, ժամը 04:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սարատովկա գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի մոտակա խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։57-ին, մարվել՝ 06։25-ին։ Խորդանոցը՝ մոտ 9 քմ, ամբողջությամբ այրվել է: Տուժածներ չկան:

 

Այս թեմայով
am